Հայկական ծագմամբ ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Մարսելում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երկրորդ շրջանի խաղում և դուրս եկել քառորդ եզրափակիչ, հաղորդում է «Чемпионат»-ը։
Հանդիպումը տևել է 1 ժամ 16 րոպե։ Խաչանովը 6։2 հաշվով հաղթել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։ Փետրվարի 8-ին կայանալիք քառորդ եզրափակչում թենիսիստը ռակետը կխաչաձևի Ֆելիքս Օգեր-Ալիասիմեի (Կանադա) և չինացի թենիսիստ Չժիանգ Չժիժեն (Չինաստան) հանդիպման հաղթողի հետ։
2023 թվականին Խաչանովը տեղ էր զբաղեցրել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։ Մարսելի մրցաշարը կանցկացվի փետրվարի 5-11-ը: Խաչանովը մրցաշարում ելույթն սկսել է երրորդ համարով՝ առանց վիճակահանության մասնակցելու։
Հայաստանն ամրագրել է 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը
Հայաստանն ամրագրել է 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համապատասխան փաստաթուղթը Մանամայում ստորագրել է վարչապետի...