Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի», Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանի ձախողված տրանսֆերի մասին, հայտնում է championat.com-ը:
«Որպես ֆուտբոլիստ՝ Թիկնիզյանն, իհարկե, իրեն շատ լավ է դրսևորել։ Այժմ «Լոկոմոտիվի» լավագույն խաղացողներից է, շատ արդյունավետ է խաղում։ Ըստ նրա բնութագրերի՝ նա այն խաղացողն է, ով կուժեղացնի մեր թիմը, մրցակցությունը և խաղային որակը։ Բայց դա չստացվեց»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Match TV-ն:
Թիկնիզյանը չի տեղափոխվել «Զենիթ», քանի որ պետերբուրգյան ակումբը հրաժարվել է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները, ով տարեկան մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ է խնդրել։
Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։