Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունում Կրասնոդարը ներկայացնող Պետրոս Կուրղինյանը հաղթանակ է գրանցել, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայազգի 110 կգ քաշային Կուրղինյանը մրցել է Դաղստանի մարզիկ Կուրբան Աբդուլմալիկովի հետ և հաղթել 8։0 հաշվով։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունն անցկացվում է Վլադիվոստոկում՝ մարտի 6-10-ը: Մարտի 8-ին նույն մրցաշարի արծաթե մեդալակիր էր դարձել Մոսկվայի Պենզայի շրջանից հայազգի ըմբիշ Արթուր Մանուկյանը։