Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումների 1/8 եզրափակչում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մրցեց Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Գիլերմո Բրավոյի հետ:
Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 13։3 հաշվով և պայքարը շարունակում է քառորդ եզրափակչում։
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Նույն օրը 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը 4։10 հաշվով պարտվել էր Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Հայ առաջատար ըմբիշները չեն մասնակցելու Զինվորականների աշխարհի առաջնությանը
Հայ առաջատար, ՊԲ շարքերն անցած ըմբիշները չեն մասնակցելու Հայաստանում անցկացվելիք «Բանակային աշխարհի առաջնության»-ը, հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի,...