Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
56-րդ րոպեին հայկական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն։ Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին՝ Երևանում։
Նույն օրը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հայկական «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պարտություն էր կրել հունգարական «Պուշկաշ Ակադեմիայից»։ Օգոստոսի 6-ին հայկական «Նոան» երրորդ փուլի առաջին խաղում հաղթել էր հունական ԱԵԿ-ին։