Հայ ծանրորդ Գարիկ Կարապետյանն (102 կգ) Օլիմպիական խաղերում գրավել է չորրորդ տեղը: Երկամարտում նա 398 կգ (186+212 կգ) արդյունք է գրանցել:
Ոսկե մեդալակիր է դարձել Չինաստանի ներկայացուցիչ Լյու Հուանհուան։ Երկրորդ տեղում Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևն է, երրորդում՝ Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Տիխոնցովը:
Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 3 մեդալ։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Վաղը տեղի կունենա Օլիմպիադայի փակման արարողությունը։