Վրաստանի Գորի քաղաքում ընթացող աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում 8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ, 3-ը նվաճել է բրոնզե մեդալ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Արեն Ասլամազյանը, Յուրա Բաբլումյանը և Հենրի Ճղրիկյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։ Ոսկե մեդալների համար կպայքարեն 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։
Ֆեդերացիայից նաև տեղեկացրել են, որ Գրոզնի քաղաքում ավարտվել է Ա. Խ․ Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 16-րդ մրցաշարը, որտեղ Հայաստանի բռնցքամարտիկներից պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը և 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը։