Երևանում կայացած «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարում հայ մարզիկներն ընդհանուր հաշվարկով նվաճել են 7 մեդալ՝ 2 արծաթ և 5 բրոնզ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մրցաշարում մեդալ են նվաճել Հայաստանը ներկայացրած Կառլեն Մահինյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Գոռ Հարությունյանը (88 կգ) և Արսեն Խանջյանը (98 կգ):
200,000 դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարին մասնակցել են 18 երկրից ժամանած մարզիկներ, հավելել են ֆեդերացիայից։
Մրցաշարն անցկացվել է սեպտեմբերի 28-ին և 29-ին։