Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նա երկամարտում գրանցել է 339 կգ արդյունք: Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել: Հրում վարժությունում հայ ծանրորդը ցույց է տվել 184 կգ արդյունք:
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Հայաստանը ներկայացնող ծանրորդներ Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր:
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։ 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը բրոնզե մեդալակիր էր դարձել։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։