Հայաստանը ներկայացնող Միլենա Խաչատրյանը (81 կգ) Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել, տեղեկանում ենք առաջնության կայքից։
Նա երկամարտում գրանցել է 218 կգ արդյունք (96 կգ + 122 կգ)։
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Էմմա Պողոսյանը (81 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը և 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը։ 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։