Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) Լեհաստանում ընթացող մարզաձևի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է դարձել։
Լազարյանը երկամարտում գրանցել է 347 կգ արդյունք (154 կգ+193 կգ)։
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Էմմա Պողոսյանը (81 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը և 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը։ Միլենա Խաչատրյանը (81 կգ) առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել։ 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։