Հայաստանի ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) դարձել է Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
Նա երկամարտում գրանցել է 235 կգ (108 կգ +127 կգ) արդյունք՝ առաջ անցնելով Թուրքիայի և Ուկրաինայի մարզիկներից։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդր Լազարյանը (102 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը և 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը։ Միլենա Խաչատրյանը (81 կգ) առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել։ 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։