Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելու մասին հարցին։
«Այնտեղ խաղում են իմ նախկին թիմակիցներից և ընկերներից շատերը։ Ինչ վերաբերում է ապագային՝ ես պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ։ Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում։ Բայց ես երջանիկ եմ «Ինտերում»- Մխիթարյանի խոսքը մեջբերելով՝ գրել է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Մխիթարյանն «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Ռոմայից»։ Սեպտեմբերին նա ընդգրկվել էր «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։ 2023 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրն «Ինտերի» հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ապրիլին Մխիթարյանը «Ինտերի» կազմում առաջին անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն։