Դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը Լոս Անջելեսում մասնակցել է «Ազգի գանձը. պատմության ավարտին» սերիալի պրեմիերային՝ Մայքլ Դուգլասից իր որդու՝ 22-ամյա Դիլանի ընկերակցությամբ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
53-ամյա կինոաստղը ընտրել է Elie Saab-ի՝ խորը դեկոլտեով զարդարված մանուշակագույն զգեստը։ Նրա ավագ որդին նախընտրել է շագանակագույն կոստյում, թավշյա երկարաճիտ կոշիկներ և գազարագույն փողկապ։
Այս տարվա օգոստոսին Քեթրին Զետա-Ջոնսը հայտնել էր իր սերը որդու հանդեպ՝ հրապարակելով նրա 22-ամյակի լուսանկարների շարքը։ Լուսանկարներում Դիլան Դուգլասը ներկայավում է տարբեր տարիքում՝ սկսած մանկությունից։ «Զրոյից մինչև 22. դու ինձ համար ամեն ինչ ես: Այն ուրախությունը, որը դու բերել ես այս աշխարհ, անչափելի է: Ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան բառերը կարող են արտահայտել», – գրել էր դերասանուհին։
Նրա ամուսինը՝ Մայքլ Դուգլասը, շնորհավորել է որդուն՝ տեղադրելով Բրաունի համալսարանի ավարտական արարողությունից նրա լուսանկարը։