Աշխարհի ամենատարեց շունը նշել է ծննդյան տարեդարձը։ Այս մասին տեղեկանում ենք «Գինեսի ռեկորդների գրքի» պաշտոնական կայքից։
Բոբին ծնվել է 1992 թվականի մայիսի 11-ին, և օրեր առաջ նա դարձել է 31 տարեկան։ Բոբին Գինեսի ռեկորդակիր է։ Նշված տարիքը շների դեպքում ռեկորդային է համարվում․ այն հավասարազոր է մարդկային կյանքի 200 տարիների։
Շների կյանքի միջին տևողությունը 10-15 տարի է՝ կախված ցեղից: Շաբաթ օրը Բոբիի ընտանիքն իր ծննդյան առթիվ մեծ երեկույթ է կազմակերպել։