Peopletalk.ru-ն պատմել է, թե ի՞նչ է «Բարբի բոտոքսը» և ինչո՞ւ է այն հայտնի դառնում։
Այս միջոցն իրականում վաղուց օգտագործվել է մեջքի մկանները թուլացնելու և պարանոցը երկարացնելու համար։ «Trapezius botox» կոչվող միջոցն այժմ պարզապես կոչվում է «Բարբի բոտոքս»։
Վերջերս ամերիկացի կոսմետոլոգ Ալոնսո Մարտինը մի քանի ներարկումներ է կատարել Tiktok-ի բլոգեր Իզաբելի մեջքի և պարանոցի մկաններում, որպեսզի հասնի «տիկնիկային էֆեկտի»։
Նշվում է, որ նման ընթացակարգի համար պահանջվում է մեծ քանակությամբ բոտուլինային տոքսին, ուստի այն բավականին թանկ կարժենա։