Armenia Today-ն առաջարկում է կանացի ամանորյա նվերների հետաքրքրիր տարբերակներ հայկական բրենդներից՝ մինչև 15․000 դրամ արժեքով։ Մեր ընտրանին կարող է դառնալ անփոխարինելի օգնական, եթե դեռ նվերներ չեք պատրաստել ձեր սիրելիների համար: Եվ հաշվի առնելով ապրանքանիշերի գտնվելու վայրը Երևանում, արագ պատվեր կատարելը խնդիր չի լինի։
Շալեր և շարֆեր հայկական մոտիվներով
Դասականների սիրահարներին կհամատասխանեն «Masoor Scarves»-ի մետաքսե շարֆերը՝ ազգային զարդանախշերով, ինչպես նաև փողկապներ կամ մետաքսե շարֆեր «Artuyt» ապրանքանիշից, որոնք նկարել են ժամանակակից հայ նկարիչները։
Զարդեր
Եթե նախընտրում եք զարդեր, ապա ուշադիր նայեք «SiLook Silver Jewellery» ապրանքանիշին՝ ազգային ոճով արծաթյա զարդեր: Ավելի ժամանակակից դիզայն փնտրողների համար հարմար է դիզայներական աքսեսուարների «IAMC» ապրանքանիշը: Արծաթի ամենամեծ հավաքածուն ցուցադրվում է Երևանի կենտրոնում՝ Երևանի Վերնիսաժի շուկայում (Բյուզանդ 3)։
Հուշանվերներ
Պատանի դեռահասների համար հարմար է «Sonation» ստեղծագործական խանութ-սրահը, որտեղ կարող եք գտնել դիզայներական հուշանվերներ և նվերների բոքսեր։ «Ochaar.am»-ում կարող եք գտնել նվերների բոքսեր՝ լոգանքի պարագաներով և ձեռագործ օճառով։
Հայկական թեմատիկայով շապիկներ
«Light Affect»-ը հագուստի տեղական ապրանքանիշ է, որն առաջարկում է հայկական օրիգինալ դիզայնով շապիկների և սպորտային շապիկների մեծ ընտրանի:
Օծանելիք
Օծանելիք փնտրելիս պետք է ուշադրություն դարձնել ֆրանսահայ արտադրող «Emma Veled Perfume»-ին՝ բույրերի լայն տեսականիով։
Հաղթող տարբերակ՝ նվեր քարտ
Կոսմետիկ արտադրանքի համար կարող եք նվեր քարտ տալ նաև «Nairian» և «The Room» խանութ-սրահներից։
Ձեր սիրելիների համար նվերներ փնտրելիս մի մոռացեք ներառել նաև բացիկներ ձեր մաղթանքներով:
Armenia Today-ի խմբագրակազմը մաղթում է բոլորիդ խաղաղություն և ուրախ Նոր Տարի։