Չկան այնպիսի անկլավներ, որոնց տեղափոխմամբ Հայաստանը կունենա «ճանապարհների անլուծելի խնդիրներ», Եթե ճանապարհն ասյպես չի կարող անցնել, այնպես կանցնի, Մոլդովայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով անկլավների և, մասնավորապես, Տիգրանաշենի մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, ՀՀ-ն այդտեղ ոչ մի խնդիր չունի։
«Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք։ Դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնել, Քյարքին՝ վերցնել։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»,- հավելել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։