Պակիստանում կործանվել է Pakistan International Airlines ավիաընկերության Airbus A320 «Լահոր-Կարաչի» չվերթի ուղևորատար ինքնաթիռը։ Վթարը տեղի է ունեցել Կարաչի քաղաքի օդանավակայանի մոտակայքում, հայտնում է meduza-ն։
Օդանավում եղել է 90 ուղևոր և անձնակազմի ութ անդամ, ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի անկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Հայտնի է, որ ինքնաթիռի շասսին չի բացվել։ Անձնակազմը մի քանի պտույտ է արել օդանավակայանի վերևում, որպեսզի կարողանա շասսին բացել, բայց դա այդպես էլ չի ստացվել իրականացնել։