Լոնդոնի ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 2,6 տոկոսով՝ հասնելով 41,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ Brent տեսակի նավթի արժեքը բարելի դիմաց 41 դոլարի մակարդակից բարձր էր ընթացիկ տարվա մարտի 6-ին: Նշվում է, որ նավթային գնանշումներն աճում են հունիսի 6-ին ՕՊԵԿ-ի երկրների, այնուհետև կազմակերպության մեջ չմտնող երկրների նախարարական հանդիպման մասին հաղորդագրությունների ֆոնին:
ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ օրակարգի հիմնական հարցը հունիսից հետո արդյունահանման կրճատման ընթացիկ մակարդակի երկարացումն է՝ օրական 9,7 մլն բարել: