Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ֆոնին Ադրբեջանի բանակին լիակատար աջակցություն ցուցաբերելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մենք լինելու ենք ադրբեջանական ԶՈՒ կողքին, սատարելու ենք մեր եղբայրներին «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով», – հայտարարել է նա:
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան հնարավորինս օգնություն կցուցաբերի Ադրբեջանի զինված ուժերին Հայաստանի դեմ։