Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրմանը։ Ինչպես հաղորդում է «РИА новости»-ին, այդ մասին Հռոմի պապը հայտարարել է՝ ավանդական կիրակնօրյա քարոզով դիմելով հավատացյալներին:
«Մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության նոր սրմանը», – մեջբերում Է գործակալությունը քահանայապետի խոսքը:
Ֆրանցիսկոս պապը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների ընտանիքների համար և հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «կողմերի երկխոսության և բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել երկարատև խաղաղ լուծման՝ ի բարօրություն այդ ժողովուրդների»: