Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեղարկել են համազգային կարանտինի թուլացման հերթական փուլը՝ կապված նոր կորոնավիրուսով վարակի դեպքերի թվի աճի հետ: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է արգելակենք, որպեսզի վիրուսը հսկողության տակ պահենք։ Շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, մենք հույս ունեինք բացել մի շարք հաստատություններ, որտեղ վարակի վտանգը ավելի բարձր է, որոնք փակ էին: Այսօր ես ստիպված եմ հայտարարել, որ մենք առնվազն երկու շաբաթով հետաձգում ենք այդ փոփոխությունները»,- նշել է Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիայում թուլացման հերթական փուլը պետք է սկսվեր օգոստոսի 1-ին, երբ նախատեսվում էր բացել սահադաշտեր, բոուլինգներ, խաղատներ և թույլատրել մի շարք միջոցառումներ անցկացնել փակ տարածքներում։ Մինչ այդ կառավարությունը ոչ մի անգամ չի չեղարկել մարտի 23-ին սահմանված կարանտինի թուլացման միջոցառումները։