Օգոստոսի 8-ին՝ ժամը 10։00-ին, Սոչիի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ավիաընկերության Սոչի-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում է Սոչիում Հայաստանի հյուպատոսությունը։
Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Авиатурне» ընկերության տոմսարկղերից։
Ավիատոմսի արժեքը՝ 10․400 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։
Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։