Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տալիս։ Այս մասին երկուշաբթի Սերայի պալատում կառավարության նիստից հետո հայտարարել է առողջապահության նախարար Համադ Հասանը, փոխանցում է ТАСС-ը։
«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության ամբողջ կազմով հեռանալու մասին», – հայտնել է նա լրագրողներին՝ լքելով պալատը: