Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկ ջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի մասնակիցներին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Լիբանանի Կարմիր խաչին:
Նշվում է, որ բախումների հետևանքով երկու կողմերից 42 մարդ է տուժել, նրանցից 10-ը հոսպիտալացվել է, իսկ մյուսներին բուժօգնություն է տրամադրվել տեղում:
Ուժայիններն արցունքաբեր հազ և ռետինե փամփուշտներ են օգտագործել այն բանից հետո, երբ բողոքի ցույցի ագրեսիվ տրամադրված ակտիվիստներն իրենց ուղղությամբ քարեր են նետել:
Արդեն հայտնել էինք, որ Բեյրութում ընդդիմադիր շարժման ակտիվիստները գրոհում են Օմարի մզկիթից դեպի Պլաս Էտուալ հրապարակում գտնվող խորհրդարանական պալատ տանող ճանապարհին տեղակայված մետաղական և բետոնե արգելապատնեշները: