Ռուսաստանում քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը. հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Առաջիկայում կսկսվի դեղամիջոցի մատակարարումը Ռուսաստանի շրջաններ։
«Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V») պատվաստանյութի առաջին խմբաքանակն անցել է որակի անհրաժեշտ փորձարկումներ Ռոսզդրավնադզորի լաբորատորիաներում։
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն պարզաբանել է, որ քաղաքացիական շրջանառություն ասելով՝ այս փուլում նկատի է առնվում ռիսկի խմբերին պատկանող առաջնային շփման օղակի մասնագետների, մասնավորապես՝ ուսուցիչների և բժիշկների պատվաստումը։ Նշված խմբերի պատվաստումը կկատարվի պատվաստանյութի գրանցմանը հաջորդող կլինիկական փորձարկումներին զուգահեռ։