Ռուսաստանի դաշնությունը կարող է վերսկսել թռիչքները ԱՊՀ երկրների հետ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:
«Որպես առաջնահերթություն քննարկվում են հոկտեմբերին ԱՊՀ երկրների մայրաքաղաքների հետ թռիչքները վերսկսելու մեխանիզմները: Խոսքը Նուր-Սուլթանի, Տաշքենդի, Բաքվի, Երևանի և այլոց մասին է», – ասել է աղբյուրը:
Ըստ նրա, Մինսկի հետ օդային հաղորդակցությունը կարող է առաջինը վերսկսվել:
«Դեռևս այդ հարցը մշակվում է երկու երկրների ավիացիոն իշխանությունների և փոխադրողների մասնակցությամբ: Թռիչքների վերսկսման ամսաթիվը դեռ որոշված չէ», – նշել է աղբյուրը: