87 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը, հայտնել Է Twitter-ում լրագրողի պաշտոնական էջը:
Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Լարի Քինգը COVID-19 վարակով հոսպիտալացվել էր:
Հաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուի շնորհիվ։ Նա անցկացրել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց։
— Larry King (@kingsthings) January 23, 2021