Ֆլորիդա նահանգի Մայամի արվարձանում, հունիսի 24-ի գիշերը, 12 հարկանի բնակելի շենքը մասամբ փլուզվել է: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հայտնի է առնվազն մեկ մարդու մահվան մասին, առնվազն 11 մարդ վիրավորվել է: Եվս 99 մարդ, ովքեր կարող էին տանը գտնվել, չեն հայտնաբերվել ։ Փրկարարները որոնում են տուժածներին:
Անհետ կորածների թվում են Պարագվայի առաջին տիկնոջ՝ Սիլվանաս Լոպես Մորեյրայի հարազատները:
Փլուզման պատճառները դեռ անհայտ են: Հետաքննությանը կներգրավվեն նաև քաղաքացիական ինժեներներ:
Շենքը կառուցվել է 1980-ականներին: Դրանում տեղակայված էր 130 բնակարան, որոնց մոտ կեսը գտնվում էր համալիրի փլուզված մասում: