80-ամյա Ռինգո Սթարը, որը նաև հայտնի է որպես Ռիչարդ Սթարքի, հետ է կանչել հայցը արտադրողների հետ համաձայնության գալուց հետո: Այս մասին հայտնել է ԱՄՆ Արտոնագրերի և ապրանքանիշերի գերատեսչության կայքը ։
Փաստաթղթի համաձայն ՝ Pacific Holdings ընկերությունը, որը ցանկանում էր գրանցել Ring O-ն որպես ապրանքային նշան, պարտավորվել է միշտ արանք թողնել բառի և տառի միջև, որպեսզի շփոթմունք չառաջանա և ապրանքանիշը չկապվի Ռինգո Սթարի անվան հետ։
Pacific Coast Holdings-ը փորձել է գրանցել Ring O-ն որպես ապրանքանիշ, որպեսզի սեքս-խաղալիքներ վաճառի այդ անվան տակ: Թմբկահարը նաև նշել է, որ ընկերությունը խախտել է Ring O-ի ՝ որպես ապրանքային նշան չգրանցելու պայմանավորվածությունը. մինչ այդ երաժիշտը նրան թույլ էր տվել նման անվանումով ապրանքներ արտադրել:
Հայցում նշվել է, որ Սթարի անվան տակ արդեն տարբեր ապրանքներ են արտադրում, այդ պատճառով սեքս-խաղալիքների թողարկումը կարող է շփոթմունք առաջացնել սպառողների շրջանում: Ինչպես հաղորդում է BBC-ն, Ringo ապրանքանիշն օգտագործվում է տարբեր ընկերությունների կողմից Մեծ Բրիտանիայում մի շարք ապրանքների համար ՝ թխվածքաբլիթներից մինչև հակաբեղմնավորիչներ:
2018 թվականին Ռինգո Սթարը ասպետական տիտղոս է ստացել իր իսկական անունով ՝ Ռիչարդ Սթարքի։ Նա դարձել է The Beatles-ի մասնակիցներից երկրորդը. 1996 թվականին նման կոչման է արժանացել նաև Փոլ Մաքքարթնին: