Առաջին գնացքը, որը համատեղ շահագործում են Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի երկաթուղային ընկերությունները այս շաբաթ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից մեկնեց Հնդկաստանի ամենամեծ Նհավա-Շեվա կայան։
Ըստ Caspian News պորտալի՝ բեռնարկղային գնացքի երթուղին կանցնի Կասպից ծովի երեք ափամերձ երկրներով Հնդկաստանում վերջնական կետ ունենալու համար:
Ադրբեջանական գնացքների օպերատորն ասել է, որ փոխադրման արդյունքները գնահատելու համար իրականացվել է փորձնական նախագիծ, որը կարող է օգնել միջանցքի երկայնքով կանոնավոր բեռնափոխադրումներ կազմակերպելու համար:
Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը երկաթուղային, ճանապարհային և ծովային երթուղիների 7 200 կմ (4474 մղոն) մուլտիմոդալ ցանց է: Ենթադրվում է, որ երթուղին կկրճատի Հարավային Ասիայի և Ռուսաստանի ու Բալթիկ ծովի տարածաշրջանի միջև բեռնափոխադրման ժամանակը, որը տևում է 3-6 շաբաթ։ Միջանցքով կտեղափոխվի տարեկան 20-30 միլիոն տոննա բեռ: Ակնկալվում է, որ մասնակից բոլոր երկրները կշահեն այս երթուղուց: