Շուտով Ուկրաինա կտեղափոխվեն թուրքական «Bayraktar» անօդաչու սարքերը, որոնք կընդգրկվեն ռազմածովային ուժերի ավիացիայի կազմում: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական նոր կորվետը, որի կորպուսն արդեն տեղակայված է Թուրքիայում, ավարտին կհասցվի մինչև 2023 թվականը:
«Մեր թուրք ընկերներն ակտիվորեն աջակցում են Ուկրաինայի ռազմածովային ուժերի զարգացմանը։ Մեր ժամանակակից կորվետի առաջին կորպուսն արդեն տեղակայված է Թուրքիայում, իսկ Ուկրաինայում կկառուցվի մինչև 2023 թվականի վերջը»,-ասել է Զելենսկին