ՌԴ Կալուգայի մարզում բուժքույրը պատվաստանյութի փոխարեն ջուր է ներարկել հիվանդներին։ Նահանգապետ Վլադիսլավ Շապշան պատմել է, որ բուժքույրն այժմ արձակուրդում է, բայց «դժվար թե հետ գա դրանից», գրում է tjournal.ru-ն։
Նահանգապետի խոսքով՝ հունիսի 26-ին բուժքույրը «վախեցել է տեղեկացնել հիվանդին, որը նույն հիվանդանոցի բժշկի ազգականն էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը վերջացել է»: Այս մասին Վլադիսլավ Շապշան գրել է սոցիալական ցանցերում։
Երկրամասի ղեկավարը պատմել է, որ բուժքույրը պատվաստանյութի փոխարեն երկու մարդու ներարկել է ներարկման ջուր: Նա վստահ է, որ «ծառայողական պարտականություններին նման անփույթ վերաբերմունքի համար» բուժքույրը կազատվի աշխատանքից:
Դժվար է հավատալ, որ այդպիսի միտքը կարող է այսպիսի պատասխանատու աշխատանքի ոլորտում աշխատող տարեց կնոջ մոտ առաջ գալ»,- նշել է Շապշան։