Ամերիկյան Ալյասկայի նահանգի չորս շրջաններում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի ալիքներ են գրանցվել: Ընդ որում, ալիքի առավելագույն բարձրությունը հասել է 20 սմ-ի: Այդ մասին հաղորդվում է ցունամիի նախազգուշացման ամերիկյան կենտրոնի կայքում:
Ըստ կենտրոնի տվյալների՝ ալիքները գրանցվել են Սանդ Փոյնթ, Քինգ Քոուվ, Կադյակ և Օլդ Հարբոր քաղաքների շրջաններում:
Բացի այդ, ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ տարածաշրջանում երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 20 հետցնցում՝ 3,3-6,1 մագնիտուդով։
8,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի նահանգի Չինգիկ բնակավայրից հարավ-արևելք: Օջախը գտնվել է ավելի քան 17 կմ խորության վրա և գտնվում էր բնակավայրից գրեթե 97 կմ հեռավորության վրա:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունում հայտնել են, որ Խաղաղ օվկիանոսում ցունամիի առաջացման սպառնալիքը երկրաշարժից հետո հանվել է մի շարք շրջանների համար: Միևնույն ժամանակ նշվում էր, որ վտանգ կա Ալյասկայի և Ալեուտյան կղզիների համար։
Կամչատկայի երկրամասի ԱԻՆ-ում իրենց հերթին պատմել են, որ ցունամիի սպառնալիք տարածաշրջանի համար չկա: