Գազայի հատվածի սահմանին բողոքի ակցիայի ընթացքում ավելի քան 40 պաղեստինցի է վիրավորվել իսրայելցի զինծառայողների կողմից, լրագրողներին հայտնել է տեղի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:
«40 պաղեստինցի է վիրավորվել այսօր Գազայի Արևելքում իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետևանքով»,-ասված է մամուլի համար տարածված հայտարարության մեջ, որը տարածել Է Ալ Քիդրան:
Ինչպես հայտարարել Է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Ռադվանը «Ալ Աքսա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, «Մենք բավականաչափ ժամանակ ենք տվել շրջափակումը վերացնելու համար, այսօր մեր ժողովուրդը սահմանին հաղորդագրություն է ուղարկում, որ օկուպացիայի ժամանակն ավարտվում է»: Բաց են բոլոր հնարավորությունները Երուսաղեմը պաշտպանելու և շրջափակումը վերացնելու համար, և միջնորդները պետք է ճնշում գործադրեն օկուպացիոն իշխանությունների վրա, որպեսզի վերջ դնեն Գազայի հատվածի շրջափակմանը»։
Շաբաթ օրը պաղեստինցիները Գազայի հատվածի սահմանին ակցիա են անցկացրել՝ ի հիշատակ «Ալ Աքսա» մզկիթի հրդեհի 52-րդ տարելիցի և Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի դեմ: Գազայի հատվածի սահմանին Իսրայելի հետ ամենշաբաթյա «վերադարձի երթերը» դադարեցվել էին 2020 թվականի մարտին՝ COVID-19 համաճարակի պատճառով: