Թուրքական անօդաչու սարքը հարվածել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլի քաղաքում քուրդ զինյալների ամենագնացին։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Օգոստոսի 20-ին թուրքական անօդաչուն հարված է հասցրել քրդական կազմավորումների շտաբին՝ նույնանուն նահանգի վարչական կենտրոնի Հասեկե քաղաքի մերձակայքում, որի հետևանքով զոհվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» 9 դաշտային հրամանատարներ և աշխարհազորայիններ, ևս առնվազն 10-ը վիրավորվել են:
Գործակալությունը նշում է, որ օգոստոսի 17-ին թուրքական բանակի հրետանին գնդակոծել է Հասեկե նահանգի հյուսիսում գտնվող Աբու-Ռասեյն քաղաքի շրջակայքը։ Թուրք զինվորականները սիրիական տարածքում ավելի քան 50 արկ են արձակել։ Դարդարա և Ումմ էլ Քեյֆ գյուղերում գնդակոծության տակ են հայտնվել խաղաղ քաղաքացիների տները, ինչի հետևանքով զոհվել է կին և երեխա, ևս 16 մարդ վիրավորներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրանցից 8-ը ծանր վիճակում են։