Ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը, որը դարձել Է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական կոնտինգենտի գտնվելու 20 տարիների ընթացքում ամենամահաբերներից մեկը, գերազանցել է 200-ը:
Այս մասին օգոստոսի 28-ին հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։
Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի դարպասների մոտ, որտեղ հավաքվել էին աֆղանցիները՝ երկրից հեռանալու հույսով: Սկզբնապես հաղորդվել էր երկու ահաբեկիչների կողմից իրականացված երկու պայթյունների մասին։
Ավելի ուշ Պենտագոնում հստակեցրել են, որ պայթյունը մեկ անգամ է եղել։ Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը գործում է Աֆղանստանի և Պակիստանի տարածքում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ պայթյունի մեղավորներն իրենց պատիժը կկրեն։