ԱՄՆ Արևմտյան Միչիգանում դատարանն ամուսնական զույգին պարտավորեցրել է իր որդուն վճարել 30 441 դոլար այն բանի համար, որ նրանք դեն են նետել պոռնոյի իր հավաքածուն: Այս մասին հայտնում է AP-ն։
Շրջանային դատավոր Փոլ Մելոնին եկել է այն եզրակացության, որ ծնողները իրավունք չունեին ազատվել իրենց որդու՝ 43-ամյա Դևիդ Վերքինգի պոռնոգրաֆիկ հավաքածուից:
Ինչպես գրում է Detroit Free Press-ը, այդ հավաքածուի մեջ եղել է 12 տուփ՝ ֆիլմերով, ամսագրերով և սեքս-խաղալիքներով:
Վերքինգը ծնողների մոտ ապրել է 10 ամիս՝ 2016-ին ամուսնալուծությունից հետո։ Այնուհետեւ նա վիճել է նրանց հետ և տեղափոխվել Ինդիանա՝ տանը թողնելով իր իրերը։ Տեղափոխվելուց հետո նա իմացել է, որ իր պոռնո-հավաքածուն կորել է։
«Անկեղծ ասած, Դևիդ, ես քեզ մեծ ծառայություն եմ մատուցել՝ ազատվելով այդ ամենից»,- ասել է հայրը որդուն էլեկտրոնային նամակում։
2019 թվականին Վերքինգը դատի է տվել ծնողներին։
Դատավորը որոշել է վճարումների չափը՝ փորձագետի սահմանած գնահատականին համապատասխան։
Բացի այդ, ծնողները պետք է նաև փոխհատուցեն որդու փաստաբանի ծախսերը՝ 14,5 հազար դոլար։