Թալիբները սկսել են ուժ կիրառել Քաբուլում բողոքի ցույցի դուրս եկած կանանց նկատմամբ և ձերբակալել լրագրողներին, հայտարարել է տեղի Ettelaatroz թերթի գլխավոր խմբագիր Զաքի Դարիյաբին:
Ավելի վաղ բողոքի ակցիաների մասնակիցը РИА Новости-ին հայտնել էր, որ Քաբուլի բնակչուհիները բողոքի հերթական ակցիային են դուրս եկել քաղաքի արևմտյան մասում գտնվող Դաշտե-Բարչի շրջանում: Նրանք պահանջում էին ապահովել կանանց մասնակցությունը երկրի կառավարմանը, մինչդեռ թալիբները, որոնք ժամանակավոր կառավարության կազմը հայտարարել էին մեկ օր առաջ, փաստորեն բացառել են այդ հնարավորությունը:
«Թալիբանը» Քաբուլում հարվածում է ցուցարարներին»,- գրել է Դարիան Twitter-ի իր էջում ՝ հավելելով, որ գրոհայինները ձերբակալություններ են իրականացնում:
Նրա տվյալներով ՝ ձերբակալվել է արդեն 9 մարդ, նրանցից 5-ը թերթի լրագրողներ են։
Քաբուլում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ թալիբների խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանի նոր իշխանություններն արգելում են լուսաբանել նման ակցիաները, քանի որ դրանք անօրինական են համարում: