Ռուսաստանի արտգործնախարարությունը սեպտեմբերի 10-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին կանչել է գերատեսչություն ու ասել է, որ Մոսկվայի ներքին գործերին միջամտությունը կտրականապես անընդունելի է: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դեսպան Սալիվանը արտգործնախարարությունում մնացել է մոտ 20 րոպե: Դեսպանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Ավելի վաղ ռուսական մամուլը ենթադրել էր, որ Սալիվանը կանչվել էր գերատեսչություն, քանի որ դեսպանը հրաժարվել էր հավատարմագրել ռուսաստանցի լրագրողներին, որոնք պետք է լուսաբանեին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը: