Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012-ի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման մեջ և նրան մեկ տարվա ազատազրկման դատապարտել։ Այս մասին հաղորդում Է TACC-ը:
Սարկոզին պատիժը կրելու է տանը՝ կրելով էլեկտրոնային թևնոց։ Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայությամբ։ Նա չի ներկայացել եզրափակիչ նիստին։ Դատարանը կարծում է, որ Սարկոզին շարունակել է նախընտրական հանրահավաքները, որի ծախսերը գերազանցել են օրենքով սահմանված չափորոշիչները։
Նախընտրական շրջանում ծախսվել է ավելի քան 42 մլն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 մլն եվրոյի փոխարեն։ Նախկին նախագահի փաստաբան Թիերի Էրզոգը հայտարարել է, որ Սարկոզին բողոքարկելու է դատավճիռը։