Հունաստանը չի պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Թուրքիայի հետ, սակայն աշխարհի ներկա իրադրության ֆոնին պետք է ուժեղացնի իր պաշտպանական ներուժը, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղորդում է “Интерфакс”-ը:
«Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ մենք ապրում ենք շատ բարդ միջավայրում։ Սա աշխարհագրության իրողություն է, որը մենք չենք կարող անտեսել», – մեջբերում է գործակալությունը՝ վկայակոչելով Associated Press-ին (AP) ։
«Ես չեմ պատրաստվում եմ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ Թուրքիայի հետ, և ես միշտ Թուրքիային բարեկամության ձեռք եմ մեկնել», – հայտարարել է վարչապետը:
Խոսելով Ֆրանսիայի հետ երեք ֆրեգատների ձեռքբերման մասին վերջերս կնքված գործարքի մասին՝ Միցոտակիսը ճշտել է, որ բացի նավերի գնումից, Հունաստանի և Ֆրանսիայի համաձայնագիրը փոխադարձ օգնություն է նախատեսում, եթե երկու երկրներից որևէ մեկը հարձակման ենթարկվի, եթե նրանցից մեկի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դրվի: