Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարել Բեյրութում փոխհրաձգության հետևանքով զոհվածների հիշատակին: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Լիբանանի կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ «հոկտեմբերի 15-ը համընդհանուր սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ այսօրվա իրադարձությունների զոհերի»: Նշվում է, որ այդ օրը կփակվեն բոլոր պետական հաստատությունները, ինչպես նաև պետական և մասնավոր դպրոցները: