Թուրքիայում բացահայտվել է իսրայելական «Մոսսադ» արտաքին հետախուզության հետ կապված լրտեսների ցանցը։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտնել Է CNN Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը։
Հաղորդվում է, որ Մոսադի շուրջ 200 աշխատակիցներ գործողություն են իրականացրել Թուրքիայի չորս նահանգներում, որի արդյունքում յուրաքանչյուրում հայտնաբերվել են երեքական լրտեսական բջիջներ, նշում է հեռուստաալիքը: Հոկտեմբերի 7-ին ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու։
Նշվում է, որ գործակալները, որոնց թվում եղել են պաղեստինցիներ, «Մոսսադի» համար տեղեկություններ են հավաքել առաջին հերթին Թուրքիայում սովորող արտասահմանցի ուսանողների մասին: Գործակալներին հետաքրքրում էին երիտասարդները, որոնք ապագայում կարող էին աշխատել պաշտպանական արդյունաբերության մեջ։
Նշվում է, որ «Մոսադի» բոլոր ձերբակալված գործակալները արաբական ծագում ունեին, թեև նրանցից ոմանք Թուրքիայի քաղաքացիություն ունեին: