Ճապոնիայում պետական պաշտոնյային հեռացրել են աշխատանքից այն բանի համար, որ հիվանդության արձակուրդի ընթացքում գրել է վեպեր: Չորս գրքերի հրատարակման արդյունքում նա աշխատել է 28 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես հաղորդում է Tjournal.ru պարբերականը, ճապոնական օրենսդրությունն արգելում է պաշտոնյաներին համատեղել պետական աշխատանքն այլ աշխատանքի հետ: Նրանք կարող են գրական գործունեությամբ զբաղվել, եթե ունենան համապատասխան թույլտվություն իրենց ղեկավարության կողմից: Սակայն 28-ամյա պաշտոնյան գրքերը գրել է արձակուրդի ժամանակ, որը վերցրել է, իբր, հիվանդության պատճառով, և օգտվել է բուժման համար իրեն տրամադրվող վճարից: