Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարք, այն կառավարվող ռումբով ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը:
Այս մասին հայտնում է РИА новости-ն։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դոնբասում զինվորականներն առաջին անգամ կիրառել են Bayraktar անօդաչու սարքը:
«Այսօր՝ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով միացյալ ուժերի գործողության անցկացման շրջանում առաջին անգամ տեղի է ունեցել Bayraktar հետախուզական – հարվածային անօդաչու համալիրի մարտական կիրառումը»,-ասված Է գլխավոր շտաբի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Մամուլի կենտրոնի տվյալներով՝ երեքշաբթի ժամը 14.35-ից մինչեւ 15.15-ը հաուբից Դ-30 մարտկոցը գնդակոծել է զինվորականների դիրքերը Դոնբասում Գրանիտնոյե բնակավայրի մերձակայքում, որի ժամանակ մի ուժային է զոհվել եւ եւս մեկը վիրավորվել է: Նշվում է, որ ուկրաինական կողմը ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի միջոցով պահանջել է դադարեցնել կրակը, սակայն դա տեղի չի ունեցել, որից հետո կիրառվել է Bayraktar.դրոնը կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթի, ուկրաինական դիրքերի գնդակոծությունները դադարել են:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկիրը Թուրքիայից հարվածային անօդաչու սարքեր է գնել՝ Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքը պաշտպանելու համար: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ թուրքական Bayraktar-ը հուշագիր են ստորագրել Կիեւից ոչ հեռու անօդաչուների սպասարկման եւ արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին: