Հոկտեմբերի 29-ից անհայտ ժամանակով արգելվել է թուրքական մանդարինի ներկրումը ՌԴ: Համապատասխան որոշում է կայացրել «Ռոսպոտրեբնադզորը»:
Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը Թուրքիայից ներկրված թարմ մանդարինի մեջ պարտադիր իրավական պահանջների խախտումներ է հայտնաբերել: Մանդարինի մեջ հայտնաբերվել են «Քլորպիրիֆոս» թունաքիմիկատի մնացորդներ, որոնց կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը։
«Իրավիճակը գտնվում է «Ռոսպոտրեբնադզորի» խիստ հսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ և նշված, որ ներկրումը կվերականգնվի միայն հատուկ հրամանի դեպքում։