Թուրքիան կարող է դիտարկել ռուսական СУ-35 և СУ-57 կործանիչների գնման տարբերակը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-16 արդիականացված ինքնաթիռների մատակարարումներից: Այս մասին CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Anadolu» – ն։
«Պաշտպանական արտադրանքի մի մասն այսօր արտադրվում է հենց Թուրքիայում, մի մասն էլ ներկրում ենք։ Դա վերաբերում է նաև F-35 եւ F-16 գնումներին։ Եթե ԱՄՆ – ն չցանկանա վաճառել Թուրքիային ինքնաթիռներ, վարչակազմը չի աջակցի կամ կարգելափակի Կոնգրեսը, ապա մենք կքննարկենք այլ տարբերակներ, ներառյալ СУ-35-ը եւ СУ-57-ը: Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք սկսել արտադրել սեփական ինքնաթիռները», – մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը։
Մեկնաբանելով մի խումբ ամերիկացի սենատորների դիմումը՝ Թուրքիային F-16-ի վաճառքից հրաժարվելու պահանջով, նախարարը նշել է, որ Անկարայի դեմ ԱՄՆ-ում գործում է տարբեր լոբբի: Նրա խոսքով՝ «այս հարցում գլխավորը Սպիտակ տան դիրքորոշումն է»: «Ջո Բայդենի վարչակազմը կարող է համոզել Կոնգրեսին աջակցել Թուրքիային սպառազինության վաճառքին։ Եթե ԱՄՆ իշխանությունները հաստատակամ լինեն, ապա օրենսդիրները նույնպես կաջակցեն այդ որոշմանը», – հայտարարել Է Չավուշօղլուն։