Սիրիայում թուրքամետ խմբավորումները պատրաստ են արաբա-քրդական կազմավորումների դեմ գործողություններ սկսել և սպասում են Անկարայում գտնվող իրենց աջակիցներին։ Այս մասին Ria.ru-ին հայտնել է Դամասկոսում ընդդիմադիր կառույցների իրազեկ աղբյուրը։
Նախօրեին աղբյուրը հայտնել էր, որ Սիրիական ժողովրդավարական ուժերի դեմ գործողությունը կարող է սկսվել արդեն նոյեմբերի 2-ին: Ընդդիմադիր խմբավորումները գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ և սպասում են Անկարայի ազդանշանին»,- ասել է աղբյուրը։
Այս իրավիճակի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։ Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հոկտեմբերի 27-ին հայտնել է, որ թուրք զինվորականները Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգ են տեղափոխել ավելի քան 200 բեռնատար, որոնք բեռնված են եղել ռազմամթերքով և հատուկ սարքավորումներով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի հարձակումները հաճախացել են, և Թուրքիան ինքն է լուծելու այդ խնդիրը։ Անկարայում kafkassam ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայն ավելի վաղ Ria.ru-ին հայտնել էր, որ Սիրիայում թուրքական բանակի նոր գործողության նպատակը կարող է դառնալ մինչև Իրաքի հետ սահման սահմանամերձ բուֆերային գոտու ընդլայնումը։
Նա հավելել է, որ այդ գործողության պայմանները կպարզվեն Գլազգոյում՝ Կլիմայի համաժողովի շրջանակներում, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիխեն։ Սակայն երկուշաբթի հայտնի դարձավ, որ Էրդողանը չի մեկնել Գլազգո։